Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Փայտյանը` մարզպետի թեկնածո՞ւ

Նոյեմբեր 16,2011 14:50

Իջեւանում, Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրներն ասում են,որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը  պաշտոնանկ է արվելու եւ նրա փոխարեն նշանակվելու է գեներալ Արշալույս Փայտյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղից է:

Մարզպետ Արմեն Ղուլարյանը պաշտոնավարում է 1999 թվականի փետրվարի 26-ից, Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետն է, Հանրապետական կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահը:

Ըստ մեր աղբյուրի, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի քաղաքապետի նոյեմբերի 13-ի ընտրությունում հանրապետականի պարտությունից հետո են կուսակցությունում որոշել փոխել մարզպետին:

Տավուշի ղեկավարի փոփոխության մասին պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չկա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930