
Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ այն տղամարդկանց համար, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել կենդանիների հետ՝ կրկնակի մեծ է առնանդամի քաղցկեղի վտանգը: Նրանք իրենց տեսությունը բացատրել են այսպես. «Մենք կարծում ենք, որ ուժգին եւ երկարատեւ սեռական հարաբերությունը կենդանիների հետ կարող է առաջացնել միկրովնասվածքներ»: Մինչդեռ կենդանիների սեռական արտազատումները, բնականաբար, տարբեր են մարդկայինից. «Եվ ոչ մարդկային արտազատումները կարող են թունավոր լինել մեզ համար»:
Ուսումնասիրությունը հիմնված է այն հարցումների արդյունքների վրա, որոնք 2009-2010-ին կատարվել են քաղցկեղով հիվանդ 118 եւ 374 առողջ տղամարդկանց անձնական եւ սեռական նախասիրությունների վերաբերյալ:
Ի հավելումն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն մարդիկ, որոնք ասել են, թե սեռական հարաբերություն են ունեցել կենդանիների հետ՝ ավելի շատ են ունեցել վեներական հիվանդություններ:
Կարդացեք նաև


















































