Այսօր ժամը  17.24-ինՆ «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ, մի երիտասարդ ընկել է ջրանցքը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղի ուժերով ջրանցքից դուրս է բերվել երիտասարդի դին: Մանրամասները ճշտվում են:
                                                    


















































 
                                    
                                   