Այս «գաղտնիքը» բացահայտել է շախմատի աշխարհի չեմպիոնի կինը` Արունան: «Սովետսկի սպորտ»-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Իրականում իմ ամուսնու անունը Վիշվանաթան չէ: Շատերը գիտեն, թե Անանդը նրա ազգանունն է: Հնդկաստանում այլ կերպ է: Վիշվանաթան նրա հոր անունն է: Եվրոպայի համար անսովոր է, բայց մենք ազգանուն չունենք: Հայրն ստանում է պապու անունը, որդին` հոր: Եվ այդպես շարունակ»:
Ստացվում է, որ հայերեն աշխարհի չեմպիոնին պաշտոնապես պետք է ներկայացնել անուն-հայրանունով` Անանդ Վիշվանաթանի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: