Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

Հոկտեմբեր 10,2012 10:22


Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բիլբաոյում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի յոթերորդ տուրում միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ եւ 9,0 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Սա հայ շախմատիստի վեցերորդ անընդմեջ ոչ-ոքին է այս մրցաշարում:
Մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենն ու Ֆաբիանո Կարուանան, Անանդը 7,0 միավորով չորրորդն է, Սերգեյ Կարյակինը՝ (5,0), հինգերորդը, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը 4,0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Վաղը՝ ութերորդ տուրում, հանդիպելու են Վալյեխոն եւ Արոնյանը, Կարյակինն ու Կարլսենը, Անանդն ու Կարուանան:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031