Մոսկվայում «Ինտերֆաքս» գործալայությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը պաշտոնապես հայտարարել է, որ հայաստանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշանակվել է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի գխխավոր մրցավար: Իրենք` գրոսմայստերները, հաստատել են, որ Աշոտ Վարդապետյանի թեկնածությունն իրենց լիովին բավարարում է:
Վերջնականապես որոշվել են նաեւ մրցամարտի անցկացման ժամկետները. 2012 թվականի մայիսի 10-31: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: