
Հարցին՝ ինչո՞ւ պետք է, ասենք, վիրավորված օլիգարխները դատարան գնալու փոխարեն, դիմեն այդ մարմնին, ՄԻՊ-ը պատասխանեց. «Ամոթից, եթե ցանկացած մարդ հասկանա, որ ամոթ է լրատվամիջոցին սնանկացնելը՝ կդիմի: Լրատվամիջոցն էլ այդ դեպքում կհասկանա, որ ամոթ է պատվերով փող վերցնել մի օլիգարխից եւ նյութ գրել այլ օլիգարխի դեմ: Հասարակությունը շատ լավ գիտակցում է՝ որ դեպքերում են դրանք պատվեր, որ դեպքում է՝ սնանկացնելու ցանկություն, ազատ լրատվամիջոցի վրա ճնշման փորձ կամ նույնիսկ՝ սառեցնող էֆեկտ: Հաճախ լինում են դեպքեր, երբ մի շարք հայցեր իրար ետեւից անում են, որպեսզի լրատվամիջոցը վախենա»: Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Անդրեասյանը դժգոհեց, որ սխալը երկկողմանի է. «Կան գռեհիկ, որոշակի պատվերով հոդվածներ՝ տարբեր մարդկանց դեմ: Լրատվամիջոցներ կան, որ պատվերով հոդվածը դարձնում են ազատ խոսք ու փորձում դա պաշտպանել, դա ամենատխուրն է: Եվ կան օլիգարխներ, որոնք իրենց անձի արժանապատվության իբր վիրավորված լինելու անվան տակ՝ փորձում են սնանկացնել ԶԼՄ–ն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































