Լրահոս
Օրվա լրահոսը

Ումի՞ց է դժգոհ Վանաձորի քաղաքապետը

Դեկտեմբեր 05,2011 17:59

Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ դժգոհել է քաղաքի մաքրման աշխատանքներից: Քաղաքապետարանի տարածած տեղեկության համաձայն, նա ասել է, որ շատ դանդաղ է ընթանում տերեւների մնացուկների ու պոլիէթիլենային  տոպրակների հեռացումը: Քաղաքապետը ու այլ վանաձորցիներ դժգոհ են քաղաքում թափառող շների առատությունից: Քաղաքապետը պատասխանատուներից պահանջել է լրջորեն զբաղվել խնդրով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի, անցյալ շաբաթ վնասազերծվել է 52 թափառող կենդանի: Բայց խնդիրը դեռ կա: Իսկ մինչ այդ քաղաքը զբաղված է գալիք Ամանորով, քաղաքապետը հանձնարարել է գլխավոր հրապարակը տեսքի բերել մինչեւ դեկտեմբերի 25-ը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031