
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երաժշտական եւ արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մի շարք մանկապարտեզների ջեռուցման համակարգերի շահագործման հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները հիմնականում ավարտված են` մասնակի աշխատանքներ են տարվում միայն առանձին հաստատաություններում:
<< Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավար պետք է անձամբ այցելի իր տարածքի մանկապարտեզներն ու տեղում համոզվի, թե ջեռուցման համակարգերը որքանո՞վ են հաջող գործարկվում, կա՞ն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Պետք է հանդիպել ծնողներին, լսել նրանց թեԲ գոհունակությունը եւ թեԲ դժգոհությունները, ու, եթե դրանք կան, ապա կարճ ժամկետում լուծում տալ խնդրին:>>,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցների գույքագրման հետ կապված` Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ <<Երքաղլույս>> ընկերության կողմից գույքագրվել է լուսավորության անհրաժեշտություն ունեցող 395 փողոց: Զուգահեռաբար գույքագրման վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացվում նաեւ վարչական շրջանների կողմից եւ տեղեկատվության համադրումից հետո կպատրաստվի ամբողջական ցանկ` համապատասխան ֆինանսական գնահատականով:
Բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին Երեւանի գլխավոր դիզայների հետ համատեղ համապատասխան առաջարկներ ներկայացնել բակային անշուք տարածքներում նկարազարդումներ իրականցնելու համար:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության


















































