Լրահոս
Օրվա լրահոսը

195 «լյուկի» կափարիչից 66-ը գողացել են

Դեկտեմբեր 05,2011 18:49

Այսօր քաղաքապետարանում աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ դիտահորերի եւ անձրեւորսիչների կափարիչների տեղադրաման ու դրանց պահպանման հետ կապված «Երեւան ջուր» ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ, անցած երկու շաբաթվա ընթացքում տեղադրվել է դիտահորերի եւ անձրեւորսիչների 195 կափարիչ, սակայն միեւնույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 66 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին` ոստիկանության առանձնացված ստորաբաժանումների հետ համատեղ, շարունակել նման դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երաժշտական եւ  արվեստի դպրոցների, ինչպես նաեւ մի շարք մանկապարտեզների ջեռուցման համակարգերի շահագործման հետ կապված զեկուցվել է, որ աշխատանքները հիմնականում  ավարտված են` մասնակի աշխատանքներ են տարվում միայն առանձին հաստատաություններում:

<< Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավար պետք է անձամբ այցելի իր տարածքի մանկապարտեզներն ու տեղում համոզվի, թե ջեռուցման համակարգերը որքանո՞վ են հաջող  գործարկվում, կա՞ն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Պետք է հանդիպել ծնողներին, լսել նրանց թեԲ գոհունակությունը եւ թեԲ դժգոհությունները, ու, եթե դրանք կան, ապա կարճ ժամկետում լուծում տալ խնդրին:>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցների գույքագրման հետ կապված` Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ <<Երքաղլույս>> ընկերության կողմից գույքագրվել է լուսավորության անհրաժեշտություն ունեցող 395 փողոց: Զուգահեռաբար գույքագրման վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացվում նաեւ վարչական շրջանների կողմից  եւ տեղեկատվության համադրումից հետո կպատրաստվի ամբողջական ցանկ` համապատասխան ֆինանսական գնահատականով:

Բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին Երեւանի գլխավոր դիզայների հետ համատեղ համապատասխան առաջարկներ ներկայացնել բակային անշուք տարածքներում նկարազարդումներ իրականցնելու համար:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031