 Վաղը՝  դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ կանանց դեմ բռնությունների կոալիցիան» բողոքի ակցիա է կազմակերպելու Հայաստանի Գլխավոր դատախազության առջև՝ պահանջելով պատժել երկու՝ սարսափելի դաժանությամբ աչքի ընկնող դեպքերի հեղինակներին:

«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր ակցիային ուղղված 2 սահմռկեցուցիչ ընտանեկան բռնության դեպքերին, որոնք մնացել են անպատիժ: Ակցիայի նպատակն է՝ բարձրացնել մեր ձայնը եւ պահանջել արդար պատիժ՝ բռնարար ամուսնու եւ սկեսրոջ համար»,- ասված է «Կանանց ռեսուրսային կենտրոնի»՝ Aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս երկու կանայք՝ Մոնիկան և Մարիամը, ըստ իրենց պատմությունների, տառապել ու կտտանքների էին ենթարկվել իրենց ամուսնու Դավիթ Զիրոյանի և սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի հետ կյանքի ընթացքում: Մոնիկան Դավիթ Զիրոյանի առաջին կինն է, իսկ Մարիամը՝ երկրորդ: