
Մենք գործը քննող քննիչ Արմեն Միքայելյանից հետաքրքվեցինք, թե այդ ժամանակահատվածում ինչո՞վ էին զբաղված խցերը հերթապահող ոստիկանները, և մի՞թե ձերբակալվածներին թույլատրվում է սավան-վերմակ տանել ու խուցը վերածել հանգստի սենյակի. «Սա եզակի դեպք է, մեր պրակտիկայում առաջին անգամ է նման բան կատարվում, որովհետև ձերբակալվածներին ընդունելիս նրանց մոտից վերցնում են գոտիները, կոշիկի կապերը, այն ամենը, ինչ հնարավորություն կտար ինքնասպան լինելու համար: Իսկ երկու հատ սավանը, մեկ բարձի երեսը ՁԲՎ–ի օրակարգով ձերբակալվածներին թույլատրվում է հատկացնել»:Ըստ քննիչի, հերթապահություն անխոս եղել է, հերթապահներից մեկը քայլել է խցերի դիմացի մասով` դիտանցքներից հսկելով ձերբակալվածներին, իսկ երկրորդը գտնվել է նրանց համար նախատեսված մյուս սենյակում:
Քննիչի պատմելով, դեպքից 3-4 րոպե առաջ հերթապահ ոստիկանը Գոռ Մանուկյանին տեսել է խցում քայլելիս, խոսել նրա հետ, ողջությունն է հարցրել, իսկ մի քանի րոպե անց նրան հայտնաբերել է իր մահճակալում սավանով խեղդամահ եղած:
Հերթապահ ոստիկանի ուշադրությունը գրավել է այն, որ Գոռ Մանուկյանը դատապարտյալների համար նախանշված ժամից` 22.00-ից, 3 ժամ շուտ է անկողին մտել, ծածկոցով փաթաթված պառկել է, և երբ փորձել է նրան արթնացնել` իհարկե կարգի հրավիրելու համար, Գոռը չի պատասխանել: Հերթապահ ոստիկանը օգնության է կանչել իր գործընկերոջը, բարձրացրել են ծածկոցը ու ձերբակալվածին գտել անկողնում սավանով խեղդված: Նրան փորձել են բուժօգնություն ցույց տալ, բայց հնար չի եղել:
Կարդացեք նաև

Թե ո՞րն է եղել ինքնասպան լինելու պատճառը, միգուցե գաղութի կյանքից հոգնե՞լը, դեռևս հայտնի չէ, սակայն քրեական գործ է հարուցված Քր.օրենսգրքի 110 հոդվածի 1 -ին մասով` այն է` ինքնասպանության հասցնելը: Ըստ քննիչի, Գոռ Մանուկյանն իր արարքով խայտառակեց Ախուրյանի ոստիկաններին, մինչդեռ, ըստ նրա, այստեղ հերթապահությունը պատշաճ ձևով է կազմակերպվել, ոստիկանները գնացել- եկել ու դիտանցքներից հսկել են խցերում գտնվողներին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































