
Այդ դեպքում ու՞մ է տեսնում նախագահի պաշտոնում, կա՞ այդպիսի մեկը մեր քաղաքական գործիչներից հարցին էլ «ԳԱԼԱ»-ի սեփականատերը պատասխանեց. «Ո՛չ, չեմ գտնում այդպիսի մեկին, ես այն մարդկանցից եմ, ով մտածում է, որ ժողովրդի մեջ չկա նոր մարդու պահանջը, էս հողը, էս ջուրը, էս ժամանակահատվածը դեռ չի ծնել էդ մարդուն: Բացատրեմ ինչու, երբ ես տեսնում եմ, որ Ծառուկյան Գագիկը այցելում է Շիրակի մարզ ու ինչքան մարդ է գնում նրանից գումար խնդրելու, հիասթափվում եմ, ընդ որում բոլորդ էլ գիտեք, որ Շիրակը ընդդիմադիր մարզ է, ամենապրոբլեմայինն է: Երբ տեսնում եմ, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը գալիս ու էստեղ ժողով է կազմակերպում, ու դահլիճը լեփ-լեցուն է, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան սխալ է, և դա գալիս է հենց ժողովրդից, էդ մարդը պետք է ամաչեր գնալ էդ դահլիճ ու այնտեղ տեղ զբաղեցներ: Բայց ուրախությամբ գնում է, ուրեմն ինչ-որ բան էն չէ»:
Մեր դիտարկմանը, թե ինչու՞ նախագահի պաշտոնում չի ուզում տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի շահերն էր պաշտպանում հեռուստաընկերությունը նախորդ նախագահական ընտրություններին, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը հայտարարեց. «Սա սխալ մեկնաբանություն է, մենք ոչ մեկի համակիրն էլ չենք, եթե վաղը Սերժ Սարգսյանը հայտնվի Լևոն Տեր-Պետրոսյանի կարգավիճակում, նրան զրկեն եթեր դուրս գալու հնարավորությունից, ես նրան եթերաժամ կտրամադրեմ: Պատրաստ եմ եթեր տրամադրել անգամ համառորեն «ԳԱԼԱ»-ն փակող Ռոբերտ Քոչարյանին, թող իր խոսքը հասցնի իր համակիրներին, եթե իհարկե ունի այդպիսիք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև


















































