
«Չէ, չեմ ուղարկել, ու չեմ ուզում մեկնաբանել, թե ինչու»,- կարճ կապեց Վահան Խաչատրյանը: Ըստ նրա, թեև ժամանակները փոխվել են, իշխանություններն առաջվա պես չեն ընկնում իր հեռուստաընկերության հետևից, սակայն «ԳԱԼԱ»-ն դարձյալ գովազդներ չունի, գովազդատուները դեռ վախեցած են: Վահան Խաչատրյանին չի մտահոգում նաև այն փաստը, որ շուտով իր հեռուստաընկերությունը կեթերազրկվի. անցած տարի ճիշտ այս ժամանակ «ԳԱԼԱ»-ն պարտվեց թվայնացման համար հայտարարված մրցույթում, ու այս ԶԼՄ-ին հնարավորություն տրվեց անալոգային տարբերակով եթեր հեռարձակվել մինչև 2005թ.-ը:
«Ռուսաստանի դեպքերը ցույց են տալիս, որ մտահոգվելու կարիք չկա, օրինակ ով կմտածեր, որ էդքան մարդ դուրս կգա Պուտինի դեմ, դեռ էնքա՜ն բան կփոխվի: Աշխարհը հիմա շատ ավելի բաց է, քան սրանից 5-6 տարի առաջ, մարդիկ մեկը մյուսի հետ շփվում են համացանցի միջոցով, և գլոբալիզացիան թույլ չի տա, որ ԶԼՄ փակվի: Իմ հեռուստաընկերությունը իր միսիան, այսպես ասած, կատարել է, իսկ թե հետո ԳԱԼԱ կայք կլինի, ԳԱԼԱ թերթ կլինի, թե ուրիշ անունով հեռուստատեսություն՝ չգիտեմ: Կարևորն այն է , որ մենք ապացուցեցինք, որ էս երկրում կարելի է պաշտպանել սկզբունքներն ու մնալ ջրի երեսին»,- ասաց նա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































