«ՄԻՐ» մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային կոնգրես» («Международный конгресс защиты прав и свобод человека «МИР») կազմակերպության ներկայացուցիչներն այսօր անակնկալ այցելելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն՝ դեսպան Անդրանիկ Մանուկյանին շնորհել են առաջին աստիճանի շքանշան՝ «Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ավանդի» (Орден І степени «За заслуги по защите прав и свобод человека») համար:
Նշենք, որ այս կազմակերպությունից առաջին աստիճանի շքանշան ստացել են նաեւ Նոբելյան մրցանակակիր Շիրին Իբադին, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը եւ այլք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: