Գործարար Սիլվա Համբարձումյանը մեր թղթակցին հայտնել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը միջնորդների միջոցով խոստացել է, որ մինչեւ դեկտեմբերի 15-ը Համբարձումյանին կփոխանցի 102 միլիոն դրամ։ Սա այն սարքավորման արժեքն է, որը, ինչպես հայտարարել էր Սիլվա Համբարձումյանը, Սյունիքի մարզպետը գողացել էր իրեն պատկանող ոսկու հանքից։ Ինչպես հայտնի է, այս գործով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Երեկ, երբ Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մարզպետն արդեն փոխանցե՞լ է խոստացված գումարը, նա պատասխանեց. «Ոչ, չիփոխանցել։Երեկէլգործովքննիչընրանկանչել, ասելէ, որչիկարողգործըձգել, պետքէայնարազփակի, իսկդրահամարպետքէ, որմարզպետըփոխանցիխոստացվածգումարը։Եթեայսերկուօրվաընթացքումպահանջվածգումարըչփոխանցի, եսնորիցմամուլիասուլիսեմհրավիրելու»։ Ըստ գործարարի, հենց այդ ասուլիսի ժամանակ էլ նա կհայտարարի նաեւ իր վերջնական որոշման մասին՝ Սյունիքի մարզում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու Է, թե՝ ոչ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: