Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում մեկնաբանելով իրեն ուղղված հարցը՝ Կոնգրեսն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀԱԿ-ից հեղինակավոր քաղաքական գործիչներ հեռացել են եւ նոր ուժ ստեղծել, հայտարարել էր. «Ինչմիպրոբլեմկա… Իդեպ, ասեմ, որորևէմիկուսակցությունչիհեռացել, հեռացելենառանձինմարդիկ: Ցանկացածուժէլպետքէթարմանա, կարողենհոգնածները, հուսահատվածները, վհատվածներըհեռանանևթարմուժեր, նորարյունլցվի»:
«Առավոտը» ՀԱԿ-ից եւ ՀՀՇ-ից հեռացածներից մեկից՝ Հովհաննես Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ եւ ինչի՞ց է նա հոգնած, հուսահատված ու վհատված. «Այո, ես ե՛ւ հոգնած, ե՛ւ հիասթափված ու վհատված, ի դեպ, նաեւ զզված եմ, բայց ոչ թե պայքարից, այլ Կոնգրեսից եւ նրա էժան զրույցներից: Սա ասում եմ իրական պայքարից հոգնածների համար, որոնք ավազակապետության դեմ քաղաքական պայքարը թողած՝ բանսարկություններով են զբաղված»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: