Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» անդամը խոստովանում է՝ եւ հոգնել էինք, եւ զզվել

Դեկտեմբեր 23,2011 22:33

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր վերջին ասուլիսում մեկնաբանելով իրեն ուղղված հարցը՝ Կոնգրեսն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ ՀԱԿ-ից հեղինակավոր քաղաքական գործիչներ հեռացել են եւ նոր ուժ ստեղծել, հայտարարել էր. «Ինչ մի պրոբլեմ կաԻ դեպ, ասեմ, որ որևէ մի կուսակցություն չի հեռացել, հեռացել են առանձին մարդիկ: Ցանկացած ուժ էլ պետք է թարմանա, կարող են հոգնածները, հուսահատվածները, վհատվածները հեռանան և թարմ ուժեր, նոր արյուն լցվի»:

«Առավոտը» ՀԱԿ-ից եւ ՀՀՇ-ից հեռացածներից մեկից՝ Հովհաննես Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ եւ ինչի՞ց է նա հոգնած, հուսահատված ու վհատված. «Այո, ես ե՛ւ հոգնած, ե՛ւ հիասթափված ու վհատված, ի դեպ, նաեւ զզված եմ, բայց ոչ թե պայքարից, այլ Կոնգրեսից եւ նրա էժան զրույցներից: Սա ասում եմ  իրական պայքարից հոգնածների համար, որոնք ավազակապետության դեմ քաղաքական պայքարը թողած՝ բանսարկություններով են զբաղված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031