Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. Թմրամոլներ կան ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ՝ ՀՀԿ-ում

Դեկտեմբեր 24,2011 23:14

Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թմրամոլ անդամների բացահայտումը, ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, թմրամոլների դեմ պայքարի ուժեղացման արդյունք է: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում հանցագործների, այդ թվում նաեւ թմրամոլների թվի աճին նպաստում են հենց Ոստիկանության ակտիվ  հետախուզումները.«Այդ թվում նաեւ բանակում թմրամոլների թիվն է մեծացել»:

Պարոն Պետրոսյանի խոսքերով, թմրամոլներ կան ոչ միայն ԲՀԿ-ում, այլեւ Հանրապետական կուսակցությունում.«Որովհետեւ թմրամոլությունը ոչ ազգ է հարցնում, ոչ էլ՝ կուսակցություն, բոլորին յուրահատուկ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031