
Ոչ պաշտոնակական հանդիպումը տեղի կունենա մերձավորարեւելյան կարգավորման միջազգային միջնորդների` Եվրամիության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի, նիստի շրջանակներում:
Այս հանդիպումը դեռ չի նշանակում, որ բանակցային գործընթացը պաշտոնապես մեկնարկել է, եւ երկու կողմերի ներկայացուցիչները դրանից ոչ մի կոնկրետ արդյունք չեն ակնկալում:
Պաղեստինը` որպես բանակցությունների վերսկսման գլխավոր պայման, շարունակում է պնդել, որ Իսրայելը դադարեցնի շինարարությունը Հորդանանի արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում: Իսրայելն էլ շարունակում է հայտարարել, որ բանակցությունները պետք է առանց նախապայմանների վերսկսվեն:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան


















































