Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները կհանդիպեն Հորդանանում

Հունվար 03,2012 13:21

Իսրայելի եւ Պաղեստինի ներկայացուցիչները խաղաղ բանակցությունների կասեցումից ավելի քան մեկ տարուց հետո այսօր առաջին անգամ կհանդիպեն Հորդանանի մայրաքաղաք Ամմանում: Իսրայելի վարչապետի հատուկ բանագնաց Իցհակ Մոլխոն եւ նրա պաղեստինցի գործընկեր Սաեբ Էրեկատը կքննարկեն խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղիները:

Ոչ պաշտոնակական հանդիպումը տեղի կունենա մերձավորարեւելյան կարգավորման միջազգային միջնորդների` Եվրամիության, Ռուսաստանի, ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի, նիստի շրջանակներում:

Այս հանդիպումը դեռ չի նշանակում, որ բանակցային գործընթացը պաշտոնապես մեկնարկել է, եւ երկու կողմերի ներկայացուցիչները դրանից ոչ մի կոնկրետ արդյունք չեն ակնկալում:

Պաղեստինը` որպես բանակցությունների վերսկսման գլխավոր պայման, շարունակում է պնդել, որ Իսրայելը դադարեցնի շինարարությունը Հորդանանի արեւմտյան ափին եւ արեւելյան Երուսաղեմում: Իսրայելն էլ շարունակում է հայտարարել, որ բանակցությունները պետք է առանց նախապայմանների վերսկսվեն:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031