Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այցելեց «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին:
Սրբազանը շնորհավորեց երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ, ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի կողմից ուղարկված անհայտ բարերարի նվիրաբերած գումարը տրամադրեց ծնողազուրկ երեխաներին: Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: