Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի թեմի առաջնորդը Ս. Ծննդյան օրը այցելեց և աջակցություն ցուցաբերեց որբ երեխաներին

Հունվար 06,2012 16:21

Այսօր` Ս. Ծննդյան Ս. Պատարագից և Ջրօրհնեքից անմիջապես հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այցելեց «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված և բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում տեղադրված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին:

Սրբազանը շնորհավորեց երեխաներին Ս. Ծննդյան տոնի առթիվ,  ինչպես նաև ԱՄՆ Հարավային հոգևոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի կողմից ուղարկված  անհայտ բարերարի նվիրաբերած գումարը տրամադրեց ծնողազուրկ երեխաներին:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031