
Երբ պարոն Քոչարյանին հիշեցրինք, որ 2010-ի ապրիլին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ այդ հաղորդումը կարող են անել ե՛ ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, բայց ընտրել են ռուսերեն տարբերակը, նա վերահաստատեց իր խոսքերը. «Ես հիմա էլ եմ դա ասում, ոչ ֆորմալ բացատրությունը դա է: Խաղը միջազգային է, մեր գիտակները մասնակցում են միջազգային մրցույթների, եւ որպեսզի դուրս գան միջազգային խաղերի՝ պետք է խաղին մասնակցեն ռուսերեն լեզվով»:
Երեկ Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը մեր հարցին` որպես մասնագետ, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ եթերում ռուսերեն լեզվով հաղորդումներ են լինում` ասել էր, որ «Միանշանակ օրենքի խախտում է»: Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ «Կարծիք հաղորդաշարի հեղինակի կարծիքն արդեն վաղուց այս երկրում ոչ մեկի չի հետաքրքրում»: Նաեւ պարոն Երիցյանին փոխանցեց, որ նա կարող է զրպարտության համար խնդիրներ ունենալ օրենքի հետ, որովհետեւ ի տարբերություն իրենց դեպքի՝ օրենքը զրպարտության համար հաստատ պատիժ սահմանում է:
Մենք փորձեցինք ճշտել՝ կոնկրետ քայլերի պատրաստվո՞ւմ են դիմել՝ Սերգո Երիցյանին «զրպարտելու» համար պատասխանատվության կանչելու՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ առայժմ միայն դա կփոխանցեն Երիցյանին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































