Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրն իր եղբոր այգուց կտրել և գողացել է 20 տարվա պտղատու ծառերը (Տեսանյութ)

Հունվար 15,2012 18:55

Այսօր` հունվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում Օշական գյուղում տեղի ունեցած պտղատու ծառերի գողության փաստով:

Ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի բնակիչ 30-ամյա Կամո Իգիթյանը և հայտնել, որ 2011 հոկտեմբերից մինչև այս տարվա հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք Օշական գյուղում վարձակալական հիմունքներով իրեն պատկանող հողամասից կտրել են 30 հատ պղատու, այդ թվում` դեղձենի, ծիրանենի, 20-25 տարվա ծառեր:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու համար Աշտարակի բաժին է բերվել Աշտարակի բնակիչ 49-ամյա Մաթևոս Իգիթյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Կամո Իգիթյանի եղբայրն է: Պարզվել է, որ ծառերը կտրել և այգուց տարել է Մաթևոս Իգիթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031