
Ըստ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության՝ ակումբը բացելու նպատակը ռուս-հայկական հարաբերությունների, «ընդհանուր պատմության եւ հաղթանակների» վերաբերյալ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վ. Վ. Պուտինի գաղափարների տարածումն է, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակությունը:
«Պուտին» ակումբը տեղակայվելու է Հայաստանում ռուսական գրքի տներում, ունենալու է իր համացանցային կայքը, ինչպես նաեւ պարբերաբար հրատարակելու է գրքույկներ եւ ամսագրեր Վլադիմիր Պուտինի մասին:


















































