Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվելու է «Պուտին» ակումբ

Հունվար 19,2012 12:50 Share

Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջարկով՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի վարչությունը որոշել է Հայաստանում փետրվարի 2-ին բացել «Պուտին» ակումբ:

Ըստ «Առավոտին» ուղարկված հաղորդագրության՝ ակումբը բացելու նպատակը ռուս-հայկական հարաբերությունների, «ընդհանուր պատմության եւ հաղթանակների» վերաբերյալ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վ. Վ. Պուտինի գաղափարների տարածումն է, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակությունը:

«Պուտին» ակումբը տեղակայվելու է Հայաստանում ռուսական գրքի տներում, ունենալու է իր համացանցային կայքը, ինչպես նաեւ պարբերաբար հրատարակելու է գրքույկներ եւ ամսագրեր Վլադիմիր Պուտինի մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031