1990 թվականի հունվարի 19-ին, Մովսես Գորգիսյանը զոհվեց 28 տարեկան հասակում՝ Նախիջեւանի սահմանին, Երասխավանի պաշտպանության ժամանակ։
Չարագուշակ զուգադիպությամբ նույն օրը՝ Բաքվում գազազած ամբոխը ավարտին էր հասցնում մեկ շաբաթ առաջ սկսված հայերի ջարդը: Այս կերպ ադրբեջանցիները պատժում էին Արցախում ինքնորոշում պահանջող հայերին: Բաքվի ջարդերին տարբեր տվյալներով զոհ գնաց շուրջ 300 հայ, եւ իսպառ վերացավ քաղաքի 200 հազարանոց հայ բնակչությունը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: