Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց հեղինակավոր կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։ Չնայած այդ քայլերին՝ միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակված զեկույցում կրկին՝ արդեն տասներորդ տարին անընդմեջ, Հայաստանը դասել է «մասամբ ազատ» համարվող երկրների շարքում, որտեղ բավարար հարգանք չի դրսեւորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու թեեւ բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։
«Այո, մենք դրական ենք գնահատում 2011-ին Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսությունը, սակայն թերահավատ ենք դրա տված արդյունքների հարցում», – պարզաբանեց Freedom House-ի ներկայացուցիչը։
«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանն առավել ակնհայտ կդառնա հաջորդ տարի, եթե շարունակվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումները՝ ընդդիմության հետ երկխոսության միջոցով, եթե իսկապես իրականացվեն Ընտրական օրենսգրքի դրույթները, որովհետեւ այն փաստը, որ օրենքը բարելավվել է, դեռեւս անպայմանորեն չի երաշխավորում, որ իրականում էլ ինչ-ինչ դրական փոփոխություններ կլինեն», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։


















































