ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը կգերադասեր, որ ԵՄ-ի կողմից ՀՀ տրամադրվող 1,7 եվրոյի օգտագործումը վերահսկեր ոչ թե ԵԱՀԿ-ն, այլ հենց ԵՄ-ն: Դա այն, գումարն է, որը ԵՄ-ն տրամադրում է ՀՀ առաջիկա խորհրդարանի ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու համար:
«ԵՄ-ն ավելի վստահելի է, քան ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, որն արդեն մի քանի տարի է մեր երկրում ոստիկանության բարեփոխումների ծրագիր է իրականացնում եւ փաստորեն ձախողվել է: Դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային կառույցների գնահատականն է»,- «Ա1+»-ին ասաց պարոն Կարապետյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: