Սլովենացի գեղեցկատես լեռնադահուկորդուհի, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր Թինա Մազեն ինքնատիպ ձեւով է պատասխանել Շվեյցարիայի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիային, որն անցած շաբաթ անցկացված մրցումներից մեկում իրեն մեղադրել էր կանոնակարգին չհամապատասխանող մարզազգեստ կրելու մեջ: Ընդորում, պատասխանը բավականին էրոտիկ է եղել:
Արդեն Կորտինա Դ՝ Ամպեցոյում կայացած աշխարհի գավաթի փուլի հսկա ոլորավայրէջքում իր մրցահերթի ավարտից հետո, որտեղ Թինան, ի վերջո, գրավել է երրորդ տեղը, մարզուհին իջեցրել է վերնահագուստի շղթան՝ ցուցադրելով մարզական կրծկալը, որի վրա գրված է եղել «Not your business» (Ձեր գործը չէ): Հանդիսականը, հասկանալի է, իր հիացմունքն է արտահայտել, իսկ լեռնադահուկորդուհին համեստորեն ժպտալով գնացել է տաքանալու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: