
Ես չեմ կանխատեսում նոր ցեղասպանություն, քավ լիցի, մեզ առաջիկայում զոհաբերել չեն պատրաստվում, եթե մենք ինքներս հունվարի 24-ին առավոտ կանուխ նման մանկամտությամբ մեզ դեպի անդունդ չտանենք: Մեր բախտը բերել է, որ մեր հարևանները ևս չփայլեցին համարժեք մոտեցումներով և թուրքական արձագանքը հայկականի հայելային պատկերն էր:
Իսկ համաշխարհային շախմատային տախտակի վրա մեր դերը դեռ մնում է անորոշ: Եվ կզոհաբերե՞ն մեզ, թե՞ թույլ կտան գոնե «չուտվել»` կախված է մեզանից: Թուրքիան և Ռուսաստանը երկու եվրասիական հին կայսրություններ են, որոնք որքան հզոր են երևում, նույնքան կարող են ցանկացած ժամին փլուզվել, ինչպես արդեն եղել է մի քանի անգամ: Եվ կարող են մեզ իրենց փլուզման հորձանուտը ներքաշել: Էլ չենք խոսում, թե ինչքան մարդ է ամեն առավոտ լքում Հայաստանը: Ֆրանսիացի կանայք իսկապես հմայիչ են, բայց չարժե սեր բացատրել նրանց, ֆրանսիացի նախագահին, եվրոպական մշակույթի պարծանք համարվող երկրին: Պետք է նախ և առաջ պետություն ստեղծել և դրա մեջ դնել սեփական գերազանցության և գլոբալ քաղաքակրթությանը համարժեքության գաղափարը: Այսինքն, ուղղակի հասկացնել բոլորին և ներսում, և դրսում, որ վերապրելու համար գոնե քո հարևաններից պետք է առաջադեմ ու արդիական լինես: Ցավոք, հունվարի 24-ի առավոտյան նման արդիական մտածողության ականատես չդարձանք:
Կարդացեք նաև


















































