Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Պաշտպանների կողմից հարցեր են հնչեցվում քննիչներին, իրենց միջնորդությունը, իմ կարծիքով, չեն կարողանում հիմնավորել․ փաստաբան

Մարտ 31,2026 22:11 Share

Դատարանը քննում է մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը։ Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

20 րոպե ընդմիջման ընթացքում փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի, որ այս անգամ վատ կանխատեսումները չեն իրականանա։ Նա նաև նշեց, որ Դավիթն իրեն լավ է զգում, նրա նկատմամբ ճնշումներ չկան, դատարանը թույլատրել է, որ հարցերին նստած պատասխանի։

«Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է 2 ամսով կալանավորելու միջնորդություն, բնականաբար, հիմնավորումներ են ներկայացվել։ Մեր կողմից դեռևս հարց ու պատասխանի փուլն է։ Պաշտպանների կողմից հարցեր են հնչեցվում քննիչներին, իրենց միջնորդությունը, իմ կարծիքով, իրենք չեն կարողանում հիմնավորել»,- ասաց Դավիթ Մինասյանի շահերի պաշտպանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել