
Ակցիայի մասնակիցներին դիմավորեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Նա, զրուցելով հայ երիտասարդների հետ, նշեց, որ սա զոհերի հիշատակը պաշտպանող օրինագիծ է, այն նաև օրինագիծ է՝ ուղղված ապագային։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ այս ակցիայով հայ երիտասարդներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում Ֆրանսիային։ «Սա մեր փոքրիկ շնորհակալությունն է այն մեծ աշխատանքին, որ կատարեց Ֆրանսիայի Հանրապետությունը։ Օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայում ժողովրդավարության տարածումը և համամարդկային արժեքներն իր համար առաջնահերթություններ են։ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին Հայաստանում հնչեցրած իր խոստումը հասցրեց տրամաբանական ավարտին։ Մենք հույս ունենք, որ շնորհակալական այս ակցիաներն ապագայում կշարունակվեն նաև մյուս դեսպանատների առաջ»,- ասաց Կարեն Ավագյանը։
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի հաղորդագրություն



















































