Լրահոս
Օրվա լրահոսը

Երախտիքի խոսք Ֆրանսիայի Հանրապետությանը

Հունվար 24,2012 16:34

Հունվարի 24-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մի շարք ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ շնորհակալական ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ իրենց երախտիքի խոսքն ուղղելու Ֆրանսիայի Սենատին, նախագահ Ն. Սարկոզիին և Ֆրանսիայի ժողովրդին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։ Դեսպանատան մոտ ծածանվում էին Հայաստանի և Ֆրանսիայի պետական դրոշները, շնորհակալական պաստառներ։ Երիտասարդները վանկարկում էին «կեցցե Հայաստանը», «կեցցե Ֆրանսիան», «կեցցե հայ-ֆրանսիական բարեկամությունը», «շնորհակալություն», «մերսի» բառերը։

Ակցիայի մասնակիցներին դիմավորեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Նա, զրուցելով հայ երիտասարդների հետ, նշեց, որ սա զոհերի հիշատակը պաշտպանող օրինագիծ է, այն նաև օրինագիծ է՝ ուղղված ապագային։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ այս ակցիայով հայ երիտասարդներն իրենց շնորհակալական խոսքն են հայտնում Ֆրանսիային։ «Սա մեր փոքրիկ շնորհակալությունն է այն մեծ աշխատանքին, որ կատարեց Ֆրանսիայի Հանրապետությունը։ Օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան հերթական անգամ ապացուցեց, որ Եվրոպայում ժողովրդավարության տարածումը և համամարդկային արժեքներն իր համար առաջնահերթություններ են։ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին Հայաստանում հնչեցրած իր խոստումը հասցրեց տրամաբանական ավարտին։ Մենք հույս ունենք, որ շնորհակալական այս ակցիաներն ապագայում կշարունակվեն նաև մյուս դեսպանատների առաջ»,- ասաց Կարեն Ավագյանը։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031