Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող լուսանկարները տարածած Կարեն Արայանի դատավարությունը: Այն ընթանում է դռնփակ կարգով՝ դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ:
Դերասանուհին չի ներկայացել: Նիստին ներկա էին Անժելա Սարգսյանի գործընկերները, որոնք որպես վկա են հրավիրվել, ու չցանկացան խոսել:
Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Կարայանը եւս հրաժարվեց խոսել` պնդելով, որ բոլոր հարցերի պատասխանները Անժելա Սարգսյանի մոտ են. «Ոչցանկություն, ոչէլտրամադրությունունեմխոսելու: Պարզապեսիվիճակիչեմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: