Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանը կալանավորված է

Հունվար 24,2012 22:22

ՀՀ ոստիկանությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն, ներկայումս Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Տիգրան Հակոբյանի նկատմամբ հունվարի 14-ից ընտրվել է խափանման միջոց կալանքը: Տ. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով` կատարված առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Խոսքը 184 միլիոն դրամի մասին է: Ըստ նախնական տեղեկատվության, այս գործով կասկածվում  է նաեւ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը` Վահանը, որը գտնվում է փախուստի մեջ: Ոստիկանության մեր աղբյուրի տեղեկացմամբ, Վահանին տրվել է լիազորագիր տարբեր գործարքներ կատարելու համար, ինչը նա չի արել, գումարներ չի ներդրել` յուրացրել է:

Ռուզան Մինասյան

Այլ մանրամասները` առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031