
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իջևանի ոստիկանապետ է նշանակվել Ստեփան Մկրտչյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Էդվարդ Ավագյանը և նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է Հրաչյա Բաբայանը։
Ի դեպ, հունվարի 31–ի ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը խիստ նկատողություննր է տվել ոստիկանության Իջևանի, Դիլիջանի, Բերդի ոստիկանապետերին, իսկ Տավուշի մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանին հանձնարարել է, որ իր վերահսկողության տակ պահի մարզում կատարված նախկին հանցագործությունների բացահայտումը։
Կոլեգիայի նիստին ներկա է եղել նաև ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Կարդացեք նաև


















































