 Արդեն հաղորդել ենք, որ ձերբակալել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի տեղակալ Հայկ Գեւորգյանին :
Արդեն հաղորդել ենք, որ ձերբակալել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագրի տեղակալ Հայկ Գեւորգյանին :
Aravot.am-ին հաջողվեց ճշտել, որ ձերբակալությունը կապ ունի Հայկ Գեւորգյանի վերջերս գրած մի հոդվածի հետ՝ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման առիթով: Ըստ լուրերի, իբրեւ ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանի հրահանգով օրերս կալանքից ազատ է արձակվել ժամանակին հետախուզման մեջ գտնված մի անձ, որն էլ իր մեքենայով «պատահաբար» բախվել է Հայկ Գեւորգյանի մեքենային: Դեպքի վայր անմիջապես ժամանել են ոստիկանները եւ երկուսին էլ կալանավորել:
Հայկ Գեւորգյանն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Ոչ «ՀԺ»-ի խմբագրությունում, ոչ էլ ոստիկանության լրատվական վարչությունում Հայկ Գեւորգյանի կալանավորման առիթով մեկնաբանություններ առայժմ չեն անում: Երկու դեպքերում էլ, մեր խնդրանքին ի պատասխան ասացին՝ «ավելի ուշ»:


















































 
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   