«Այն, որԴաշնակցություննընտրություններինմիշտմենակէգնացել՝չինշանակում, որդաանպայմանկանոնէ, բացարձակապես՝ոչ։Դամիայննշանակումէ, որմերքաղաքականիրավիճակըկամքաղաքականներկապնակըհնարավորությունչենտվելայդպիսիդաշնակիցունենալ։Երկուայդհանգամանքներըպետքէանպայմանզուգակցվեն, եւքաղաքականիրավիճակըպետքէպահանջիդաշնակիցեւդաշնակիցըպետքէլինիքոգաղափարախոսությանըչհակասողմեկը»,- ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՅԴ-ն մշտապես ընտրությունների է մասնակցել առանձին, առանց որեւէ այլ ուժի հետ դաշինք կազմելու, բայց հնարավո՞ր է, որ այս անգամ այդպես չլինի։
Խմբակցության ղեկավարն ասաց, թե, իհարկե, Հայաստանում կան սոցիալիստական ուժեր, որոնք իրենց հռչակում են որպես սոցիալիստական գաղափարներ կրողներ, բայց որպես կազմակերպություն այնքան ուժեղ չեն, որպեսզի իրենց ետեւից կարողանան զանգված տանել։ Նրա ասելով, գաղափարակից լինելը դաշինք կազմելու համար բավարար չէ, այդ ուժերը պետք է համակիրների բանակ էլ ունենան, որովհետեւ գնում ենք ընտրությունների ոչ թե կոնֆերանսի։ Իսկ այդ դեպքում ժողովուրդը, ընտրողը պետք է ճանաչի այդ կուսակցություններին, հավատա նրանց։
Անդրադառնալով բուն հարցադրմանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց՝ այո, հնարավոր է, որ ՀՅԴ-ն այս անգամ դաշնակից ունենա եւ ընտրությունների գնա ոչ թե միայնակ, այլ՝ դաշինքով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: