Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ խորհրդարան մտնելու համար հին ու նոր հանրապետականների միջեւ «գզվռտոց» չկա. «Էս գլխից ասեմ, որ նման բաներ չկան: Սկզբում լուրեր էին տարածում, թե կոալիցիայի անդամների մեջ են հակասություններ: Էդ չուզող մարդու տարածած տվյալ է: Այդպիսի բան չկա, Հանրապետական կուսակցությունը ավելի միասնական է քան եղել է ու տարաձայնություններ չկան »:
Նա հերքեց մամուլի հրապարակումները, թե «հին» հանրապետականներից Գալուստ Սահակյանը, ինքը եւ այլ քաղաքական գործիչներ նոր խորհրդարանում չեն հայտնվի. «Էդպիսի բաներ չկան: Կուսակցության ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ նոր դեմքերին բերելու են , բայց հին կադրերին, կադրային պատգամավորներին, որոնք ունեն քաղաքական կենսափորձ մնալու են կուսակցության ցուցակում: Ես հրաժարվել եմ մեծամասնական կարգով թեկնածություն դնելուց , բայց թե ցուցակով լինելու հարցը կլուծի կուսակցության ղեկավար մարմինը»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: