Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի վատ ու ծիծաղելի օպերացիա կազմակերպել հնարավոր չէր»

Փետրվար 06,2012 12:31 Share

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի  ձերբակալման մասին այսօր քաղաքագետների միությունում կարծիքներ հայտնեցին քաղաքագետները: «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, առայժմ  չենք շտապի կարծիքներ հայտնել, որովհետեւ  պետք է պարզենք հանգամանքները, բայց ինչ էլ, որ եղած լինի, միեւնույնն է, եթե խոսքը վերաբերում է ճանաչված լրագրողի, ապա նրա նկատմամբ ինչ-ինչ պատժիչ քայլերը չեն կարող չանդրադառնալ  մեր քաղաքացիների տրամադրությունների, նամանավանդ, որ շատ կասկածելի էր այդ պատահարը: Վերջին շրջանում նման բաներ էլի են լինում տարբեր մարդկանց, հատկապես որոնք քաղաքականապես ակտիվ են, բայց այստեղ խոսքը գնում է լրագրողի մասին»,- ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետ Արման Նավասարդյանն էլ կարծիք հայտնեց, որ լրագրողների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը բացասական մթնոլորտ է ստեղծում.« Չի նպաստում, որ  հասարակության մեջ ստեղծվի այն մթնոլորտը , որը անհրաժեշտ է նախընտրական ժամանակաշրջանի համար: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գեւորգյանի դեպքին, ապա կարծում եմ, ավելի վատ ու ծիծաղելի կազմակերպված օպերացիա պատկերացնել չէր կարելի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829