Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանաժողովի (ՀՌԱՀ) և «Արմնյուզ» ՓԲԸ-ի դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքը, ուժի մեջ թողնելով 2010 թվականի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: