
Լիանա Զուրաբյանը Սուրենին խայթելու համար նշեց, որ ամեն մարդ չի կարող իր նման պոեզիա հասկանալ, դրա համար նրա ձեւակերպմամբ, «Պետք է լավ մարդաշխարհ ունենալ, իսկ դո’ւ , Սուրեն ռուսական շեղվածություն ունես եւ դատարկ մարդ ես»: Վերջին արտահայտության վրա, Սուրեն Շահվերդյանը չկարողացավ զսպել ծիծաղը: Սկսեց զանազան հարցերով ավելի խորացնել լուրջ ասմունքողի հայտ ներկայացրածի տապալումը: Կինը սկսեց ինքնագովերգել իրեն, ապա հավելեց, թե Շեքսպիր էլ է սիրում. «Նրա սոնետները թարգմանել է մի ռուս պոետ, եւ ես դա ունեմ իր գրադարանում: Ընդհանրապես շատ գրքեր ունեմ»:
Իսկ ինչպե՞ս է Լիանա Զուրաբյանը հայտնվել Գրողների միության տանիքի ներքո, որտեղ գործում է նրա ստուդիան: Ընդամենը 50000 դրամով մարդը տարածք է վարձակալել` իր համերկրացի, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի թողտվությամբ, անունն էլ դրել է «Լիանա Զուրաբյանի անվան բեմական խոսքի ստուդիա»: Գրողների միության շենքը հարմար վայր է. իրենց երեխաներին այդ ստուդիան բերող ծնողները կմտածեն, թե լուրջ տեղ են տանում, մանավանդ տիկինն ամենուր հայտարարում է, որ ավարտական վկայական է տրվելու ավարտողներին: Ուրիշ «հնարքների» էլ է դիմում Լիանա Զուրաբյանը. օրինակ, գրողների հոբելյաններին պանթեոնում կամ գրական միջոցառումների ժամանակ կանգնում է ՀԳՄ նախագահ Անանյանի ու, դիցուք, ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանի կողքին, որպեսզի միամիտները մտածեն, թե գրականության հետ իսկապես կապ ունի: Ինչ վերաբերում է Կորյուն Առաքելյանին, նա էլ գրողական հայտ է ներկայացրել` իրեն մերօրյա մայրերգու հռչակելով, իրականում, մեղմ ասած, դժգույն պոեզիա ունի: Բայց, դա արդեն ուրիշ թեմա է…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ.Գ. Խեղճ Սուրեն Քոչարյան, մանրումեծ «տրամաչափի» այլ ասմունքողներ եւ ամենակարեւորը` այդ ստուդիան հաճախող երեխաներ:


















































