Sony ընկերությունը իջեցրել է The Ultimate Collection ալբոմի գինը ,որը բարձրացել էր երգչուհու մահից հետո: Ընկերությունը այդ քայլին գնաց այն ժամանակ, երբ օգտագործողները սկսեցին կարծել, որ Sony-ն փող է աշխատում Հյուսթոնի մահի վրա:
Ալբոմի գնի բարձրացման մասին կիրակի օրը հայտնել էր Digital Spy-ը(7.9$-ից մինչև 12.6$): Digital Spy-ի տվյալներով գինը բարձրացել է երգչուհու մահի լուրը տարածվելուց կես ժամ անց: Ավելի ուշ The Guardian-ը հաղորդել էր, որ գնի բարձրացման մեջ մեղավոր է Sony ընկերությունը, որին պատկանում են Հյութոնի երգերի հեղինակային իրավունքները:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը The Ultimate Collection ալբոմը թողարկվել 1997-ին , իսկ iTunes-ում ալբոմի նկարագրության մեջ նշված է 2007 թիվը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: