
Նաեւ քննարկման մասնակից, իրավագետ Պուշկին Սերոբյանն է պնդել, որ գործող ընտրակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, ուստի այս պահին հնարավոր չէ օրենքի փոփոխությամբ անցնել այլ ընտրակարգի: Կարծիք է հայտնել, թե մեր երկիրը չպետք է բացառի մեծամասնական ընտրակարգը:
Դավիթ Հարությունյանը նկատել է, որ այնուամենայնիվ, մեր երկրում գործող ընտրական համակարգը եւս կատարյալ չէ, եւ նրա խոսքով` «Ժամանակն է վերաիմաստավորել մեզանում առկա քաղաքական համակարգը, քաղաքական կուսակցությունների ձեւավորման սկզբունքները, եւ միգուցե` մտածենք շատ ավելի խորը, արմատական քաղաքական ռեֆորմի մասին: Իհարկե, դա պահանջելու է ժամանակ, ես չեմ բացառում, որ դա պահանջելու է նաեւ սահմանադրական բարեփոխումներ, բայց այն, որ խնդիրն արդիական է` դա միանշանակ է: Որեւէ տնտեսական բարեփոխում չի կարող հավերժ շարունակվել, եթե այն երաշխավորված չէ քաղաքական բարեփոխումներով: Եվ քաղաքական բարեփոխումների պահը կարծում եմ վրա է հասել, եւ սա այն գործն է, ինչին ձեռնամուխ կլինի մեր հաջորդ խորհրդարանը»


















































