
Հոգեբան Ստեփան Ավետիսյանն այս երեւույթը բացատրում է հետեւյալ կերպ. «Սեռական հարաբերության ժամանակ տղամարդու կողմից կոպիտ, հայհոյախառն բառեր արտաբերելը կարող է պայմանավորված լինել նրա խիստ գրգռված վիճակով, կամ անկողնում իր տղամարդկությունը շեշտելու միտումով. այլ հարց է, թե ինչքանով է դա հաճելի կանանց: Ինչպես ամենուր, սեռական հարաբերությունների ժամանակ էլ տղամարդը փորձում է ապացուցել կնոջը, որ իշխողի դերը միայն իրեն է վերապահված, բացի այդ, քիչ կանայք են համարձակվում հարաբերության ժամանակ ցույց տալ իրենց ստացած հաճույքը՝ տնքոցներ, ձայներ արտաբերելու միջոցով: Տղամարդկանց ավելի է գրգռում, երբ կանայք չեն թաքցնում , թե ինչ են զգում, ու դա եւս մեկ առիթ է ստեղծում կանանց ապացուցելու, որ իրենք ավելի հզոր են, ու միայն իրենք կարող են բավարարել տվյալ կնոջը»,- ասում է Ս. Ավետիսյանը հավելելով, որ իրականում բոլոր կանանց համար էլ հաճելի է խաղարկային ձեւով սեռական հարաբերություններ ունենալը, սակայն ոչ բոլոը կհամարձակվեն ամուսնուն, զուգընկերոջը ասել, թե «ինձ քած ու լիրբ անվանիր»:
Մեր զրուցակիցը նշում է՝ «Այն տղամարդիկ, որոնք սեռական հարաբերությունների ժամանակ զուգընկերուհուն հայհոյախառն բառեր են ասում, իրականում գիտակցում են, որ դա այդպես չէ: Կանայք էլ, որոնց դուր է գալիս ու չեն վիրավորվում տղամարդու՝ այդ կերպ իրենց հաճույք պատճառելու ձեւից, սեքսուալ կյանքում բազմազանության կողմնակիցներ են. իսկ դա այնքան էլ վատ չէ: Ավանդական մեթոդներից բացի, անկողնում չարաճճիություններ անելը բոլոր տղամարդկանց էլ հաճելի է: Եվ անկողնում տղամարդու «իշխող» կերպարին «հնազանդվելը», ինչ-որ տեղ նաեւ կեղծավորություն անելը ավելի է բարձրացնում տղամարդու ինքնագնահատականը: Սեռական հարաբերությունների ժամանակ տղամարդու կողմից իրականացվող սեքսուալ գործողությունները զուգորդված հայհոյախառն բառերով, ու այդ կերպ զուգընկերուհուն գերիշխելը, հաճախ նման է կնոջը ստորացնելու, պատժելու ձեւի. հատկապես այն տղամարդկանց պարագայում, ըստ որոնց՝ կինը ձայնազուրկ է, իրավունքներ չունի, հետեւաբար նրա հետ ինչպես ուզեն, այնպես էլ կվարվեն: Իրականում դա ինքահաստատման ձեւ է: Եվ չպետք է մոռանալ, որ սեռական հարաբերությունների ժամանակ ամեն ինչ պետք է հիմնված լինի փոխադարձ համաձայնության վրա: Այսինքն՝ եթե զույգը որոշում է հայհոյանքներով սեքս անել, իրենց սեռական հարաբերությունը թատերականացնել, կերպարանափոխվել, ապա ոչ ոք իրավունք չունի նրանց անպարկեշտ, կամ հիվանդ անվանել: Անպարկեշտ ու նույնիսկ բռնություն կհամարվի սեռական հարաբերության այն տեսակը, երբ զուգընկերներից մեկին ստիպում են կամքին հակառակ «դեր» ստանձնել»:


















































