Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չունցին քաղաքի ստադիոնի հարթակներից մեկը միջոցառման ժամանակ փլվել է:
Զոհեր, բարեբախտաբար, չկան, սակայն մեծ բարձրությունից ընկած ավելի քան 70 մարդ տարբեր աստիճանի կոտրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ողբերգությունը տեղի է ունեցել Չինաստանում սիրված փոփ երգչուհի Վան Ֆեի համերգի ժամանակ: Համերգը, հասկանալի է, ընդհատվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: