Երեկ Երեւանի կենդանաբանական այգում սատկել է միակ պտավոր ընձառյուծը: Նա այգու երկու ընձառյուծներից մեկն էր, մյուսը սեւ ընձառյուծն է: Ըստ այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանի, պտավոր ընձառյուծն արդեն 4 տարի ստամոքսի խնդիր ուներ, այն կենդանիներից էր, որոնց բուժելու համար նոր տնօրենն արտասահմանից բժիշկներ էր հրավիրել:
«Կասկածում էինք խնդիրներ ստամոքսի հետ կապված, որը Ամստերդամից եկած բժիշկները հաստատեցին, որ օրգանիզմում էռոզիայի խնդիր կա»,-Ա1+-ին ասաց տիկին Մանե Մադոյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: