Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգին կտեղափոխվի նոր տարածք. Ավինյանը խոստանում է նոր ձեւաչափ

Ապրիլ 04,2023 15:58

«Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում նախատեսվում է հիմնադրել նոր կենդանաբանական այգի՝ անտառային կանաչ գոտով։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյան

«Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով, ավելի բաց պայմաններով պահելու համար, որովհետև մեր Կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս որեւէ բան փոխել»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով, համայնքային բոլոր խոշոր հողերը դիտարկում են որպես կանաչապատման նոր գոտիներ՝ անտառներ տնկելու համար, այս պահին անտառտնկման ծրագրեր կան Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում, Սարալանջում և Նորքում։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930